Թուրքիան հերքում է Ադրբեջանի հետ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունները
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփն ասել է, թե ինքը չի խոսել Բաքվի և Անկարայի բանակցությունների մասին` ընդհանուր թյուրքական բանակ ստեղծելու շուրջ, դեռևս երկու երկրները միայն համատեղ զորավարժություններն են անցկացնում։ Այս մասին գրում է Ria-ն։
Աելի վաղ Sputnik Ադրբեջանը տարածել էր Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հայտարարությունը, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում՝ թյուրքական համատեղ բանակ ստեղծելու շուրջ:
«Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չի խոսել Բաքվի և Անկարայի միջև բանակցությունների մասին` ընդհանուր թյուրքական բանակ ստեղծելու շուրջ: Ավելի վաղ Oxu.Az գործակալությունը տարածել էր Շենթոփի խոսքերի սխալ թարգմանություն», - գրել է Sputnik-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կձևավորվի թյուրքական միասնական բանակ, Շենթոփն ասել է, որ մինչ այժմ համաձայնությունների շրջանակներում երկու երկրների համատեղ զորավարժություններ են անցկացվում:
«Ռազմական համագործակցության ոլորտում նախատեսվում են համատեղ միջոցառումներ: Այս համաձայնագրերի շուրջ աշխատանքները շարունակվում են: Մեր հիմնական կարգախոսը մեկ ազգ է և երկու պետություն: Դրա շուրջ տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ», - Շենթոփի խոսքերն է մեջբերում Sputnik-ը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Ադրբեջանից սպառնում է հայերին «էլ ավելի դառը հետևանքներով»
- Թուրքական խորհրդարանական պատվիրակությունը ծրագրում է այցելել օկուպացված հայկական Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա