Կիևում մահացել է կորոնավիրուսի «դելտա» շտամով առաջին հիվանդը
Կիևում մահացել է առաջին հիվանդը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի «դելտա» հնդկական շտամը։ Այս մասին գրում է «Ռիա-Նովոստին»:
«Կիևի «Ալեքսանդր» հիվանդանոցի վեց հիվանդներից չորսը, որոնց մոտ հայտնաբերվել է «դելտա» կորոնավիրուսի շտամ, վերջերս են վերադարձել Ռուսաստանից: Նրանցից մեկն արդեն մահացել է»,-ասվում է նյութի մեջ:
«Դելտա» կորոնավիրուսի վտանգավոր շտամը լաբորատոր կերպով է հաստատվել։
Առողջապահության նախարարության տվյալներով ՝ համաճարակի ողջ ընթացքում հիվանդացել է 2.250.061 մարդ, վերականգնվել է 2.185.339 մարդ, մահացել է 52.891 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները