Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետեւանքով 18 մարդ Է զոհվել
Հնդկաստանի հյուսիսում վթարի հետևանքով 18 մարդ Է զոհվել, 25-ը ՝ վիրավորվել։Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։
Ոստիկանության տվյալներով ՝ վթարի պատճառով ավտոբուսը կանգ է առել ճամփեզրին, ուղևորների մի մասը մնացել է ներսում,ոմանք էլ դուրս են եկել փողոց: Այդ ժամանակ մեծ արագությամբ հետևից մխրճվել Է մոտեցող բեռնատարը, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան։
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:Ոստիկանությունը փրկարարական աշխատանքներ է իրականացրել վթարի վայրում:
Գերբեռնվածության, ճանապարհների վատ վիճակի և անփույթ վարման պատճառով Հնդկաստանում հաճախ լուրջ վթարներ են տեղի ունենում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում տարեկան ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում ավելի քան 100 հազար մարդ, ևս 300-ից 400 հազարը ստանում են տարբեր ծանրության վնասվածքներ:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում փրկել են ավելի քան մեկ տարի վրանում թաքնված ընտանիքի
- Հնդկաստանում կայծակի հարվածներից մեկ օրում զոհվել է 38 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները