Չինացի ծանրորդը դարձել է Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով
Չինացի ծանրորդ Շի Չժիյունը ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում ` մինչև 73 կիլոգրամ քաշային կարգում: Armsport.am-ի փոխանցմամբ՝ չինացի ծանրամարտիկը բարձրացրել է ընդհանուր առմամբ 364 կիլոգրամ (պոկում վարժությունում ՝ 166 կգ, հրում վարժությունում՝ 198 կգ) ՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ:
Նախորդ ռեկորդը (363 կգ) նույնպես պատկանում էր Շիին: Չինացու ակտիվում համաշխարհային ռեկորդներ են նաև պոկում վարժությունում (169 կգ) և հրում վարժությունում (198 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները