ՊՆ. Վիրավորների թիվը 4-ն է
Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր երեք զոհվածի ու երեք վիրավորի մասին։
Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ պաշտպանական քաղաքականության գլխավոր վարչության պետն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին
- Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է ծանր վիրավորումով, մյուս երեքի վիճակը բավարար է. Գնել Սանոսյան
- ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
- ՊՆ. ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն
- ՊՆ. Ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր