Վրաստանը և չորս երկրներ միանում են Ղրիմի անեքսիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները երկարաձգելուն
Վրաստանը և չորս երկրներ միանում են Ղրիմի անեքսիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները երկարաձգելուն, ասվում է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:
Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական անեքսիայի համար սահմանված պատժամիջոցները մինչև 2022 թվականի հունիսի 23 -ը երկարաձգելու մասին որոշումն ընդունվել է Եվրամիության խորհրդի կողմից հունիսի 21 -ին: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Որոշմանը միացել են Վրաստանը, Ուկրաինան, Նորվեգիան, Մակեդոնիան և Ալբանիան:
«Այս երկրները ապահովում են իրենց ազգային քաղաքականության խորհրդում ընդունված որոշման համապատասխանությունը: ԵՄ-ն ընդունում է այդ պարտավորությունը և ողջունում է այն», – ասված է հայտարարության մեջ:
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել 2014 թվականին՝ Ղրիմի անօրինական անեքսիայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա