Տարբեր երկրներից բայքերներ են շտապում Երևան
Այս օրերին Հայստան են շտապում բայքերներ Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպական երկրներից՝ մասնակցելու «Զարկերակը լեռներում 2021» երրորդ միջազգային բայքերական փառատոնին։
«Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ փառատոնը տեղի կունենա Գեղարքունիքում հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը:
Մոտոցիկլետներով կշարժվեն Երևանից՝ Շահումյան հրապարակից, կհասնեն Շորժա։
Ռշտունու խոսքով, կլինեն խմբեր նաև Ախալցխայից։
«Հաջորդ օրը կլինի երթ դեպի պատմամշակութային վայրեր։ Այն բայքերները, որոնք ասֆալտ այնքան էլ չեն սիրում, կբարձրանան լեռներ»,-ասաց բանախոսը՝ մանրամասնելով, որ միջոցառման ընթացքում նախատեսված են համերգային ծրագրեր, մրցույթներ, խաղեր։
Բանախոսն ասաց՝ հայ-ադրբեջանական սահմանին մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով միջացառումը չի հետաձգվի, նախ չեն վախենում, ապա միջոցառման վայրից բավականին հեռու է։