Օվկիանոսային տաք հոսանքները ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ
Օվկիանոսային տաք հոսանքները այժմ տարածվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ ազդելով Հյուսիսային Ամերիկայի եղանակի ու օվկիանոսային էկոհամակարգի վրա։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում ճնշման և քամու փոփոխությունները հանգեցրին նրան, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը նորմայից զգալի բարձրացավ։ Այս պրոցեսի արդյունքում ձևավորվեց օվկիանոսային տաք ջերմային ալիք, որը զգալի ներգործեց տարածաշրջանի ծովային և ցամաքային եղանակի վրա։
«Օվկիանոսային (ծովային) տաք ալիքը շատ նման է մթնոլորտային տաք ալիքին, ինչը մարդկանց մոտ ասոցացվում է շատ տաք կամ չափազանց տաք եղանակի հետ։ Օվկիանոսի ջերմաստիճանը կարող է բարձրանալ նաև մթնոլորտային ճնշման և քամու բնույթի փոփոխության հետ կապված։
«Օվկիանոսային տաք ալիքներ» արտահայտությունը առավել հաճախ հանդիպում է ծովային տաք ալիքներ անվամբ։ Ծովային տաք ալիքները որոշվում են, երբ տևական ժամանակահատվածի ընթացքում դիտվում է նորմայից բարձր ջերմաստիճան։ Այդ տաք ջերմային ալիքները կարող են զգալի ազդեցություն ունենալ ծովային էկոհամակարգի և սննդի արդյունաբերության վրա։
Ներկայումս տաք ջերմային հզոր ալիք է ձևավորվում Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում, որը առավելապես տարածվում է արևելաասիական մերձափնյա շրջաններից մինչև Հյուսիսային Ամերիկայի մերձափնյա շրջանները։ Տաք ջերմային ալիքի խիստ արտահայտված անոմալիաների երկու տարբեր փուլեր կարելի է տեսնել մայիս և հունիս ամիսների վերջին, որոնք շարունակվում են մինչև հուլիս։
Ջերմաստիճանային անոմալիաների վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ ջերմային խիստ արտահայտված անոմալիաները ներկայումս տարածվում են Խաղաղ օվկիանոսի ամբողջ հյուսիսային հատվածում և ձգվում մինչև Արևելյան Ասիա»,- տեղեկացնում է կենտրոնն ու նշում, որ ավելի մասնամասն կարող եք ծանոթանալ ՝ այստեղ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ այս ժամանակահատվածում Հայաստանում նույնպես խիստ արտահայտված էր տաք ալիքը՝ գրանցվել է տաք ալիքով օրերի կտրուկ աճ։
«Տաք ալիք դիտվել է ապրիլի 9-ին, 10-ին, 17-30-ը, մայիսի 13-24-ը և 28-31-ը։
Հունիսին ալիքը շարունակվեց էլ ավելի բարձր ինտենսիվությամբ ու տևականությամբ։
2021թ․աչքի ընկավ տաք ալիքների տևականությամբ և ինտենսիվությամբ»,- տեղեկացնում են կենտրոնից։։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան