«Հրապարակ». Ղազախստանի հայերի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, նրանց բիզնեսները խլելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում։ Հուլիսի 23-ին Կոկչետավ քաղաքում ձերբակալվել են շեբենի հանքի սեփականատեր, գործարար Աշոտ Պողոսյանը, նրա 43-ամյա դուստրը՝ Արևիկը, որը 2 մանկահասակ երեխայի մայր է, և այս ընկերությունից շեբեն գնած Գալուստ Սահակյանը։ 3 հայ գործարարները մեղադրվում են տրանսնացիոնալ հանցավոր խմբավորում կազմելու մեջ։
«Գործը սարքված է և կարված է պարզապես իրենց բիզնեսները խլելու համար։ Որպեսզի կարողանային նստացնել, հատուկ հոդված են դրել՝ տրանսնացիոնալնայա գրուպիրովկա»,- պատմեց Սահակյանի կինը՝ Գայանե Աչոյանը։ Իսկ ինչո՞ւ «տրանսնացիոնալ». քանի որ Աշոտ Պողոսյանը ՌԴ քաղաքացի է, Գ. Սահակյանը ՀՀ քաղաքացի է, իսկ Պողոսյանի դուստրը, որը Գալուստ Սահակյանի մոտ ֆինանսական տնօրեն է աշխատել, ղազախ ամուսին ունենալով՝ Ղազախստանի քաղաքացի է։ Ի դեպ, տևական ժամանակ է՝ Ղազախստանում Հայաստանը դեսպան չունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: