28.07.2021. Կորոնավիրուսի 280 նոր դեպք է գրանցվել
Երեկ կատարվել է 6932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Համեմատության համար նշենք, որ երեկ գրանցվել էր 180 նոր դեպք։
«Ունենք 99 առողջացած, մահվան դեպք չի գրանցվել»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 370 դեպք, որոնցից 219 379 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 322 177 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.07.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ
- 26.07.2021. Կորոնավիրուսի 112 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 24.07.2021. Կորոնավիրուսի 250 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 մարդ