Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 73-ի
Տեղական իշխանությունները հայտնում են, որ Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 73-ի, ավելի քան 13 միլիոն մարդ գտնվում է աղետի տարածքում: Նախկինում հաղորդվել է 69 մահվան մասին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Նախնական տվյալներով ՝ հուլիսի 16-ից մինչև հուլիսի 28-ը շարունակվող հորդառատ անձրևների պատճառով աղետի գոտում հայտնվել է 13,66 միլիոն մարդ, զոհերի թիվը հասել է 73 – ի», - ասվում է տարածված հայտարարության մեջ: Ըստ տվյալների ՝ մինչ օրս իշխանությունները շտապ տարհանել են ավելի քան 1,47 միլիոն մարդու վտանգավոր տարածքներից:
Տուժած գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքը կազմել է 1,02 միլիոն հա, ավերվել է ավելի քան 17 հազար տարբեր շենք, լուրջ վնասվել է 41,3 հազար շենք, իսկ 130,4 հազարը`աննշան:Տնտեսական վնասն արդեն կազմել է 88,53 մլրդ յուան (13,6 մլրդ դոլար) ։
Հուլիսի 17-ին տեղատարափ անձրևներ են տեղացել Չինաստանի կենտրոնում գտնվող Հենան նահանգում:Ամենաշատը տուժել է Չժենչժոու քաղաքը։
Քաղաքի որոշ եղանակային կայաններում գրանցվել է միջին օրական տեղումների պատմական ռեկորդ:Իշխանությունները շարունակում են հաշվարկել աղետի պատճառած վնասը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին