Անդրանիկ Թևանյան. 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է
Քաղաքագետ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Հայաստանի վրա կրկին հարձակվել են։ Այս պահին հաղորդվում է 3 զոհի և 2 վիրավորի մասին (ցավով եմ արձանագրում, որ ՀՀ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ կա գրեթե զրոյական վստահություն․ պատճառները հայտնի են)։
Արցախի «գլխացավանքից» ազատվելու կողմնակիցները ադրբեջանցուն բերում են երևանյան փաբեր, ռեստորաններ, Մալաթիայի բազառ, Չարբախի փոս ու հանգստի գոտիներ։
«Կարևորը խաղաղությունն է» լոզունգի կողմնակիցները նոր պատերազմ ու նոր նվաստացում են բերում։ Բայց նրանք հզոր արգումենտ ունեն՝ «Կարևորը խաղաղությունն է»։ Ոչինչ, որ այդպիսի «խաղաղությամբ» շուտով Ադրբեջանը կարող է ամբողջ Սյունիքը վերցնել։ Եվ ոչ միայն Սյունիքը։
Հ․Գ․։ 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է։ Հատկապես նոր բացահայտված մոսկովյան բանակցություններից առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Պետք է ներկայացվեն ռուսական կողմի նախաձեռնության պայմանները
- Նաիրա Զոհրաբյան. Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան