Լաքոտ․Ֆրանսիայի նախագահի այցի ժամանակ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև
«Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որոնք կուղղվեն (պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը –խմբ․) բայց պետք է հաշվի առնել նաև ընդհանուր կոնտեքստը․ նախ և առաջ Հայաստանն ու Ֆրանսիան միևնույն ռազմական դաշինքի անդամներ չեն և, ընդհանուր առմամբ, մեր նպատակը ոչ թե հաջորդ պատերազմին պատրաստվելն է, այլ դրանից խուսափելը, քանի որ մենք կարծում ենք, որ տարածաշրջանում առկա խնդիրները չունեն ուժային լուծում։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հարցը պետք է լուծվեն միայն բանակցություններով։ Ցանկացած այլ ալտերնատիվ տանելու է փակուղի»,- այս մասին այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով Էրեբունի ամրոցում մասնակցում էր Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։
Հարցին, թե այս պահին Երևանի ու Փարիզի միջև կա քննարկումներ՝ համագործակցության շուրջ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հետ ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի հետ կապված՝ դեսպանն ասաց, որ 2018թ․-ին Ֆրանկոֆոնիայի գանաթնաժողովին այստեղ գտնվելու ժամանակ Ֆրանսիայի նախագահը պարտավորվեց հետ վերադառնալ Հայաստան՝ այս անգամ երկկողմ այցով։
«Այս պահին ոչ մի հստակ ամսաթիվ չկա, բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ նախագահն այց կկատարի այն ժամանակ, երբ իր այցն օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար, և այդ պահին նոր պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»,-ասաց Ժոնաթան Լաքոտը։
Հարակից հրապարակումներ`
- Ժոնաթան Լաքոտն արձագանքել է Հայաստանի սահմանին իրավիճակին՝ «Պատերազմի երեխաները» երգով
- Ժոնաթան Լաքոտ․ Մենք այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան