Նախագծով Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը ԱԺ-ի կողմից քաղաքական կախվածություն չի առաջացնի. Մանասյան
Սահամանդրության փոփոխությունների նախագծում դատական համակարգին վերաբերող գլխում Բարձրագույն դատական խորհրդի ստեղծման մասին կարգավորումը հիմք է հանդիսանում դատական իշխանության անկախ գործունեության համար: Այդ մասին Panorama.am-ին ներկայացնելով Նախագծի վերջնական տարբերակը ասաց Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության առաջարկվող տարբերակին, ապա տիկին Մանասյանի կարծիքով, դա քաղաքական կախվածություն չի առաջացնի:
Նշենք, որ Նախագծի համաձայն, Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար Բարձրագույն դատարանի կողմից մրցութային կարգով ընտրված 3 թեկնածուներից՝ ՀՀ Նախագահին առաջակվող թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը։
«Ցանկացած ինստիտուտ, Սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացը և դրանից բխող հասարակական հարբերությունների կարգավորումը երկկողմանի պրոցես է, կախված է իրավական-քաղաքական մշակույթից: Հուսով եմ, որ Ազգային ժողովը, որը կընտրվի նոր կարգավորումներին համապատասխան, եթե իհարկե, Նախագիծը ընդունվի, այդ պարագայում մենք կունենանք իրավական, քաղաքական պատշաճ մշակույթ ունեցող պառլամենտ, որը կարծում եմ հնարավորություն կունենա օբյեկտիվ ընտրություն կատարել ներկայացված թեկնածուների միջև», -ասաց Մանասյանը:
Անդրադառնալով Սահամանդրության փոփոխությունների հանրաքվեում «ոչ»-ի քարոզարշավին, ՍԴ նախագահի ավագ խորհրդականը բնական է համարում, որ կան տարբեր տեսակետներ: «Պարզապես կարևոր է հաշվի առնել, որ յուրաքանչյուր տեսակետի նկատմամբ պետք է փորձել մի փոքր հանդուրժող ու հարգալից վերաբերմունք դրսևորել», -հավելեց նա:
Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական և ամբողջական տեքստը կարդացեք այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում