
Անթալիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 53 մարդ է տուժել
Առնվազն 53 մարդ վիրավորվել է Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին:
Ավելի վաղ Անթալիայի նահանգի նահանգապետի վարչակազմը հայտարարել էր Մանավգաթի շրջանում ուժեղ անտառային հրդեհի մասին: Նրա խոսքով, կրակը մարելուն մասնակցում են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, վեց բուլդոզեր և 106 հրշեջ մեքենաներ:
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է ցերեկը: Ուժեղ քամու և շոգ եղանակի պատճառով կրակն արագ տարածվեց տարածքի վրա: Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով ՝ հրդեհի վայրերին հարակից Սիդե, Սորղուն և Մանավգաթ հանգստյան գոտիներում հանգստացող ռուս զբոսաշրջիկների կողմից բողոքներ չեն եղել, չեղյալ են հայտարարվել բոլոր էքսկուրսիաները բնական աղետի գոտում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին