Գեղամ Նազարյան. Առաջարկում եմ անհապաղ հրավիրել «Հայաստան» դաշինքի նիստ
Քաղաքագետ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Ամբողջ գիշեր ընթացել են մարտական գործողություններ Երևանից ընդամենը երկու-երեք ժամվա հեռավորության վրա: Ունենք զոհեր, վիրավորներ, կան տեղեկություններ գնդակոծված գյուղերի մասին։
Հասարակությունը տագնապած հետևում է կցկտուր տեղեկություններին։
Այս ընթացքում Հայաստանը ղեկավար չունի: Չկա առաջին դեմքը, որը ընդամենը ժամեր առաջ «ուրախ առիթով» ընտանիքի հետ հարսանիքի էր ու Իջևանի անտառներում և ռեստորաններում Վարդավառ էր նշում: Չկան պետության մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: Մենք, ըստ էության, գործ ունենք պետության բացակայության հետ։
Ստեղծված պետական-քաղաքական վակուումը փորձում են լրացնել առանձին գործիչներ։
Իրավիճակը քննարկելու և հանրության համար ուղերձ նախապատրաստելու համար առաջարկում եմ անհապաղ հրավիրել «Հայաստան» դաշինքի նիստ»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
- ՊՆ. ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն
- ՊՆ. Ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր
- Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր. ՊՆ
- ՊՆ. Ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են
- ՊՆ. Ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն
- ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղային մարտեր են ընթանում, կան կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան