Թագուհի Թովմասյան. Հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում..
«Պատիվ ունեմ» դաշինքից ընտրված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):
Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:
Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:
Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց...
Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ...»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Պետք է ներկայացվեն ռուսական կողմի նախաձեռնության պայմանները
- ՄԻՊ. Ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ
- ՊՆ. Ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր
- Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան