Թուրքիան և Ադրբեջանը կարող են ստեղծել համատեղ թյուրքական բանակ. Շենթոփ
Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում միացյալ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ: Այս մասին, Սպուտնիկ Ադրբեջանի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոպը Գյանջայում։
Շենթոպի խոսքերով, պայմանավորվածությունների շրջանակներում, ի թիվս այլնի, անցկացվում են նաև երկու երկրների զորավարժություններ:
«Մեր գաղափարն է՝ մեկ ազգ, երկու պետություն: Եվ միշտ այդպես կլինի: Սրա հետ կապված տեղի են ունեցել շատ բանակցություններ և համաձայնություններ», - ասել է նա:
Շենթոփն ասել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականին՝ Իսլամաբադում:
Ըստ նրա, այս ձևաչափը կնպաստի «եղբայրական երեք երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»:
«Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները նույնպես կարող են ստեղծել եռակողմ ձևաչափ», - ասել է նա: