Նաիրա Զոհրաբյան. Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ
ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դեռ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին.
«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլևս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ և գրոհ։
Ալիևի և նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։
Միջազգային հանրություն կոչվող դանդուռով սալաթը կրկին լուռ է։
Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաև վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։
Ու մի խնդրանք Պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել։ Պարզապես փակեք բերանը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր. ՊՆ
- ՊՆ. Ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են
- ՊՆ. Ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն
- ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղային մարտեր են ընթանում, կան կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան