Շոյգուն՝ տաջիկ-աֆղանական սահմանի մասին․ Պետք է միջոցներ ձեռնարկենք՝ ապահովելու ՀԱՊԿ երկրների սահմանների անվտանգությունը
Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն՝ կապված Աֆղանստանից ԱՄՆ զորքերի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին առաջացած սպառնալիքների հետ։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ընդհանրապես, եթե խոսենք մեր համագործակցության մասին, այն բավականին հաջողությամբ է զարգանում: Մենք Տաջիկստանի հետ վարժանքների մեծ համալիր ենք անցկացնում՝ կապված սպառնալիքների հետ: Առջևում վարժանքներն են մեր ուզբեկ գործընկերների հետ, այնուհետև եռակողմ վարժանքներ՝ Ռուսաստան, Ուզբեկստան, Տաջիկստան։ Հուսով եմ, մենք դրանք կանցկացնենք ըստ ժամանակացույցի և ակնկալվող արդյունքով», - այսօր ասել է Շոյգուն՝ Տաջիկստանի Պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի հետ հանդիպմանը:
Շոյգուն նշել է, որ «ստեղծվում են բազմաթիվ տարբեր տեսակի ռիսկեր և անվտանգության սպառնալիքներ»:
«Բայց, այնուամենայնիվ, ինչպես ՀԱՊԿ -ում, այնպես էլ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, մենք պետք է ոչ միայն հարցեր քննարկենք, այլև համապատասխան որոշումներ և համապատասխան միջոցներ ձեռնարկենք՝ ապահովելու Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների սահմանների և տարածքների անվտանգությունը: Հուսով եմ, որ այս բոլոր հարցերը կքննարկեմ ձեզ հետ», - ասել է Շոյգուն՝ նշելով, որ մեծ աշխատանք է տարվում տաջիկ-աֆղանական սահմանի անվտանգության ապահովման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան