ՊՆ. Ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են
Ժամը 07։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի, հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։
«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»,-ավելի վաղ հայտնել էին նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայտնում է վիրավորների մասին
- ՊՆ. Ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն
- ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղային մարտեր են ընթանում, կան կորուստներ