Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 300 պայթուցիկ նյութ են վնասազերծել
Ռուս խաղաղապահները ոչնչացրել են Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված ավելի քան 300 պայթուցիկ նյութեր: Մանրամասները ներկայացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այսօր ոչնչացման վայրերից մեկում խումբն իրականացրել է պայթյունավտանգ նյութերի ոչնչացում: Մինչ օրս ոչնչացվել են ավելի քան քառասուն պայթյունավտանգ առարկաներ, որոնք ականազերծման խմբի կողմից հայտնաբերվել են տեղանքի մաքրման ընթացքում:Ընդհանուր առմամբ,պոլիգոնում ոչնչացվել է ավելի քան երկու ու կես հազար պայթուցիկ առարկա: Տեղի բնակչության կողմից բողոքներ չկան», - ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ՝Սերգեյ Խարիտոնովը:
Ամեն օր հումանիտար ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայողներ մասնագիտացված պոլիգոնում ոչնչացնում են ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում են տարբեր տրամաչափի ականներ և հրետանային արկեր:
Զինամթերքի յուրաքանչյուր տեսակի համար կան չեզոքացման բնորոշ մեթոդներ և դրանց կատարման մեթոդներ `անվտանգության միջոցառումներին համապատասխան:
Սովորաբար զինամթերքի վնասազերծումը կատարվում է պայթեցման միջոցով, ինչպես նաև պայթուցիկ սարքերը հեռացնելով կամ դրանք անվտանգ դիրքում դնելով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները ավելի քան 100 ուխտավորի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ կառուցված ջրատարներով 14 բնակավայր ապահովվել է ջրով
- Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Հաթերքում բնակվող նաև 30 բռնագաղթած ընտանիքի
- Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան