Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կոչ է անում Երևանին «ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»
«Բաքուն կոչ է անում Երևանին խաղաղ պայմանագիր ստորագրել, կառուցողական մոտեցում ցուցաբերել սահմանների սահմանազատման խնդրին. Ղարաբաղում պատերազմն ավարտված է»,- Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
«Մեր կողմից մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն անցյալում է, Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կնքի խաղաղության պայմանագիր և կառուցողական մոտենա սահմանների սահմանազատման խնդրին», - ասել է Բյուլբյուլօղլին։
Բյուլբյուլօղլու խոսքով, Երևանը հետաձգում է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը:
«Հայկական կողմը կրկին փորձում է հետաձգել միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրանով իսկ խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի լիարժեք զարգացման նոր պայմանների ստեղծմանը», - ասել է Բյուլբյուլօղլին:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների գտնվելու ժամկետի հետագա երկարաձգման հետ կապված, Բյուլբյուլօղլին ասել է, թե «այսօր, հավանաբար, վաղ է դրա մասին խոսելը»:
Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի, ռուս խաղաղապահ զորախումբը տեղակայված է հինգ տարով:
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, որը ժամանակավորապես տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, շարունակում է իրականացնել իրեն վերապահված ռազմական և հումանիտար խնդիրները», - ասել է Բյուլբյուլօղլին:
Նշվում է, որ Երևանն ավելի վաղ հայտարարել էր, որ հավատարիմ է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրագործմանը, ինչպես նաև աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների շուտափույթ վերսկսմանը՝ տարածաշրջանի կարգավիճակի խնդիրը լուծելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա