28.07.2021. Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
Արցախի ՆԳ նախարարություն ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն իրականացվում են Վարանդայի ուղղությամբ
- Որոնողական աշխատանքերն այսօր իրականացվում են Վարանդայի շրջանում
- 23.07.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է 4 զինծառայողի աճյուն
- Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան