Վրաստանում մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 3141-ով, մահացել է 20 մարդ
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3 141-ով։Մահացել է 20 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով ՝ համաճարակի սկսվելուց ի վեր երկրում մինչ օրս գրանցվել է վարակման 410 830 դեպք, փոխանցում է sputnik-georgia-ն։
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամերի ընթացքում բուժվել է 1 509 մարդ, իսկ համաճարակի սկզբից ի վեր 377 597 մարդ։ Մահացել է 5 751 մարդ:
Վարակվածության ցուցանիշը մեկ օրում՝ 7,75 տոկոս է,վերջին 14 օրվա ընթացքում՝ 6,28 տոկոս, Վերջին յոթ օրվա ընթացքում՝ 6,92 տոկոս: Պատվաստվել է 432 795 մարդ,այդ թվում՝14 210-ը վերջին օրվա ընթացքում:Ներկայումս կարանտինի մեջ է գտնվում 64 մարդ,հիվանդանոցներում ՝ 5,256, հյուրանոցներում՝1798:
Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում 30-40 տոկոսը վարակված են հնդկական շտամով. Ամիրան Գամղրելիձե
- Վրաստան մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է անցնեն PCR թեստավորում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա