Տիգրան Աբրահամյան. Պետք է ներկայացվեն ռուսական կողմի նախաձեռնության պայմանները
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնվել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (10։00-ի դրությամբ):
Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա:
Եթե կա նման նախաձեռնություն, ապա հաստատելուց բացի պետք է ներկայացվի դրա պայմանները»։
Նշենք, որ Interfax.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանը սատարել է ՌԴ-ի՝ կրակի դադերացման նախաձեռնությանը, որն ուժի մեջ կլինի ժամը 10։00-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ
- ՊՆ. Ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր
- ԱԳՆ. Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա
- Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր. ՊՆ
- ՊՆ. Ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են