Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր համաժողով Աթենքում
Աթենքում, հոկտեմբերի 23-25-ը տեղի է ունենալու ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ANOC) գլխավոր համաժողովը: Ենթադրվում է, որ միջոցառմանը մասնակցելու են 206 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ:
Նախատեսվում են քննարկումներ և կարևոր որոշումներ՝ հետագա աշխատանքները կարգավորելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Կազմակերպիչները նշում են , որ 2021թ.-ին Հունաստանի մայրաքաղաքը կրկին դառնալու է համաշխարհային սպորտի շարժման կենտրոն:
Ի դեպ,այս տարի` Աթենքում, պաշտոնական այցով եղել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այնտեղ կայացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեան:
Վերջին անգամ ANOC ի գլխավոր ասամբլեան այդ երկրում տեղի է ունեցել 17 տարի առաջ ՝ 2004թ.-ին Աթենքի օլիմպիական խաղերի տարում: