Գերմանիայի ԱԳՆ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության նոր էսկալացիան խիստ մտահոգիչ է
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին իրականացրած հարձակումներին, որի արդյունքում զոհվեցին 3 հայ զինծառայողներ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության նոր էսկալացիան խիստ մտահոգիչ է: Գերմանիան կոչ է անում երկու կողմերին՝ վերականգնել հրադադարի ռեժիմը և անել հնարավորը՝ մարդկային կյանքերը պաշտպանելու համար»,-թվիթերում գրել է Լյութենբերգը։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն նախօրեին հայտնեց, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս 4 զինծառայող վիրավորվել է։
The renewed violent escalation between Armenia and Azerbaijan is deeply concerning. Germany calls on both sides to reinstate the ceasefire and to do everything in their power to protect human lives.
— Matthias Lüttenberg (@GERonOstpolitik) July 29, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա