Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում․ տասնյակ գյուղեր տարհանվել են
Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը, շարունակում են սպառնալիք ներկայացնել տեղի բնակչության համար։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ամառային շոգերի կամ մարդածին գործոնի պատճառով բռնկված հրդեհները բորբոքվում են քամու ազեցությամբ։ Մասնավորապես Անթալիայի Աքսեքի շրջանում հրդեհը մեծ արագությամբ տարածվում է, մոտակայքում գտնվող մի շարք տների բնակիչներ տարհանվել են։
Իսկ Մանավգաթ շրջանում անտառային հրդեհները արդեն իսկ վնասներ են հասցրել տներին ու նրանց բնակիչներին։ Հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ 62 մարդ է տուժել։ Նրանցից 3-ը այրվածքներ ունեն, 2-ը կոտրվածքներ, իսկ 57-ը տուժել են ծխի պատճառով։ Անթալիայի նահանգապետի խոսքով՝ մինև օրս Մանավգաթում այսքան մեծ հրդեհ դեռ չէր եղել։
Ադանայում անտառային հրդեհը լուրջ վտանգ է ստեղծել հարակից 7 գյուղերի բնակիչների համար։ Այդ գյուղերից 5-ի բնակիչները արդեն իսկ տարհանվել են, մյուս 2-ում տարհանման աշխատանքները շարունակվում են։
Մերսինի Այդընջըք և Բոզյազը շրջանում ևս հրդեհը վնասել է շուրջ 20 հեկտար տարածք։ Անվտանգության նկատառումներով 52 տներից 157 մարդ է տարհանվել։ Օսմանիե նահանգում նույնպես անտառային հրդեհը քամու միջոցով մեծ արագությամբ տարածվում է։ Տեղական ինքնակառավարման մարմինները սեեփական ուժերով տարհանել են շրջակա գյուղերի բնակիչներին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան