Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 41 684 թեստ, այստեղից 23 712 -ը՝ հակագենի արագ և 17 972-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 413 626 դեպք: Այստեղից ապաքինվել է 379 685 մարդ, մահացել 5 768 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 450 026 մարդ, օրեկան՝ 17 133:
Երեկ, հուլիսի 28-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 պացիենտ, մահացել է 20 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան