Անչելոտտի. «Ռոնալդուի գլխավոր զենքը ոչ թե ատլետիզմն է, այլ մենթալիտետը»
Մադրիդյան «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի որակների մասին կարծիքով: Իտալացի մասնագետը չի ընդունում այն տեսակետը, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի գլխավոր զենքն ատլետիզմն է:
«Բոլորը խոսում են Ռոնալդուի ֆիզիկական պատրաստականության մասին, սակայն ես կարծում եմ, որ նրա գլխավոր զենքը մենթալիտետն է»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է «Il Corriere dello Sport»-ը:
Ավելի վաղ Անչելոտտին ասել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի հաջողությունները շատ բանով պայմանավորված են նրա թիմակից Քարիմ Բենզեմայի գրագետ խաղով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում