Փոխվել են COVID-19-ի ախտանիշները
COVID-19-ը փոխել է իր ախտանիշները: Այս մասին հայտնում է mk.ru-ն՝ հղում կատարելով Պսկովի մարզի վարչակազմի մամուլի ծառայությանը:
Մասնավորապես, ծառայությունը նախազգուշացրել է COVID-19 հիմնական ախտանշաններից մեկի փոփոխության մասին: Եթե ավելի վաղ Քովիդն առաջացնում էր հոտի կորուստ, ապա այժմ ավելի ու ավելի շատ են մրսածության դեպքերը: Բացի այդ, մասնագետները նշում են գլխացավի, կոկորդի ցավերի բողոքների ավելացման մասին` գրեթե առանց հազի: Շատերը COVID-19-ի նման ընթացքը շփոթում են սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների հետ:
«Ավելացել է աղիքային համախտանիշով դեպքերի քանակը՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացման ֆոնին փսխումով, ինչը հաճախ շփոթում են սննդային թունավորման հետ»,-ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան