Աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը
Հունիսին Դուբայի օպերային թատրոնում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյայի համերգը, որը մեծ ընդունելության է արժանացել երաժշտասերների կողմից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ ի թիվս հայտնի արիաների և նախերգանքների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի առաջարկով համերգային ծրագրում ընդգրկվել է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը, որը Յոզեֆ Կալեյան հիանալի ներկայացրեց հատուկ այդ երեկոյի համար։ Ուշագրավ է, որ աշխարհահռչակ օպերային երգիչը «Այ վարդ» ռոմանսը կատարում է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակի հոբելյանական տարում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արտասահմանյան բեմերում մշտապես ներկայացնում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նվագախմբի առաքելություններից է նաև հանրահռչակել հայ կոմպոզիտորների գործերը հայտնի մենակատարների շրջանում՝ ընդգրկելով նրանց երկացանկի մեջ։
Յոզեֆ Կալեյան աշխարհի լավագույն թատրոնների մշտական հյուրն է. նա ելույթներ է ունենում «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոս Անջելեսի, Վիեննայի պետական, Ֆրանկֆուրտի օպերային թատրոններում, Քովենթ Գարդենում և բազմաթիվ այլ հայտնի բեմերում՝ լավագույն նվագախմբերի նվագակցությամբ։
Նրա երգացանկում են մոտ երեք տասնյակ օպերաների գլխավոր արիաներ։ Երաժշտասերներին հիացրել են նրա Հերցոգը և Ալֆրեդը Վերդիի «Ռիգոլետտո» և «Տրավիատա» օպերաներից, Ռուդոլֆը Պուչչինիի «Բոհեմ» օպերայից և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան