ԱՄՆ-ը Պետդեպը դատապարտում է սահմանին լարվածությունն ու հորդորում՝ վերադառնալ առարկայական քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
ԱՄՆ-ն դատապարտում է վերջերս բռնության աճը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով: Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակական լարվածությունն ընդգծում է այն փաստը, որ միայն համապարփակ բանաձևը, որը վերաբերում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջև և թույլ տալ, որ տարածաշրջանի բնակիչները միասին խաղաղ ապրեն:
Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին՝ հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, մեկ զինծառայող վիրավորվել է
- ՊՆ. Վիրավորների թիվը 4-ն է
- ՊՆ պաշտպանական քաղաքականության գլխավոր վարչության պետն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին
- Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր. ՊՆ