Առուշանյանի այս պահին կալանքի տակ մնալն օրինական չի կարող համարվել․ Էրիկ Ալեքսանյան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով նախաքննության ավարտվել է։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք լինել քննությանը խոչընդոտելու և կալանավորման հիմքի գոյության մասին։
«Քննությանը խոչընդոտելու հիմքը, գտնում ենք, որ ոչ միայն այն ժամանակ գոյություն չուներ, այլև , եթե պայամանականորեն ընդունենք , որ այն գոյություն ունենցել է, ապա այս պահին ՝ նախաքննության ավարտից հետո այլևս գոյություն չունի։ Մենք գիտենք, որ քննության սկզբնական փուլի ավարտվելուց հետո, երբ բոլոր ապացույցները հավաքվում են, ստուգումներ են կատարվում,գնահատականներ են տրվում և բոլոր այն մտավախությունները, որոնք նախկինում ունեցել է վարույթ իրականացնող մարմինը, դրանք կա՛մ ի սպառ վերանում են, կա՛մ էապես նվազում են։ Մենք գործ ունենք, եթե ոչ հիմքի ի սպառ բացակայության հետ, ապա գոնե նվազման առումով միանշանակ կարող ենք խոսել։ Հետևաբար ՝ Առուշանյանի այս պահին կալանքի տակ մնալն օրինական չի կարող համարվել»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նա նաև նշեց, որ այս պահին վերաքննիչ դատարանում նշանակված է դատական նիստ օգոստոսի 2-ին, որտեղ դատարանը քննության է առնելու պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի գործող վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
- Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է. պաշտպան
- Առուշանյանին կալանավորելու գայթակղություն այս իշխանությունից զատ ունեցել են թշնամական երկրի իրավապահները. Վարդևանյան
- Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան