Վարդան Հարությունյան. Իսկ մենք հպարտանում են, որ դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.
«Փամփուշտ չունեցող զինվորն անպայման կզոհվի։
Իսկ մենք հպարտանում ու՝ արդեն երկու օր է՝ հպարտությամբ տարածում ենք, թե․ «դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ, կռվել են մինչև վերջին փամփուշտը»։ Որքա՞ն կարելի է բանակ ունեցող երկրի ժողովրդին պարտիզանա-տեռորիստա-ֆիդայական այս հերոսապատումներով կերակրել։
Իսկ որ դիրքում եղած զինվորի փամփուշտը չպետք է ավարտվի, որ անխափան մատակարարում պետք է լինի, որ դիրքը՝ դիրք, իսկ սահմանը` սահման պետք է լինեն՝ կարևոր չէ։
Կարևորը գեղարվեստա-թատերական մասն է, որ պրոպագանդիստները պետք է ապահովեն՝ արդարացնելու համար զինվորի մահը»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Զինծառայողները զոհվել են հենակետերից մեկի գրավելու հետևանքով
- Այսօր զոհված Դավիթ Քոչարյանն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան