Ադամ Շիֆ․ Ադրբեջանի պատասխանատվության ժամանակն է
«Այն տեղեկությունները, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, երեք հայ զինվորի սպանությունը և երկու զինվորի ծանր վիրավորումը սահմանին տագնապալի են: Եթե ճիշտ է, սա կլինի Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի գործողությունը, որը, եթե թույլ տրվի սրվել, կարող է հանգեցնել հետագա բռնությունների, մահվան և ավերածությունների»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Շիֆն ընդգծել է, որ «պետք է ընդունենք այն փաստը, որ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Ալիևի ռեժիմին Ադրբեջանում չի խոչընդոտում նրանց ագրեսիային և վերահաս սպառնալիք է հայերի համար»:
«Ես Պետդեպարտամենտին և պետքարտուղար Բլինքենին կոչ եմ անում բարձրաձայնել վերջին 24 ժամվա իրադարձությունների մասին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա պահպանի հրադադարի ռեժիմը: ԱՄՆ-ը երբեք չպետք է ռազմական միջոցներ կամ աջակցություն ցուցաբերի այն երկրին, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքները և ոտնձգություն է կատարում իր հարևանի անկախության վրա: Պատասխանատվության ժամանակն է»,- ընդգծել է Ադամ Շիֆը։