
Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել ևս 13 հայ գերիների նկատմամբ, որոնց մեղադրում է «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական սադրանքներ և այլ հանցավոր գործողություններ կատարելու մեջ»։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
Ըստ քրեական գործի նյութերի՝ «2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության արդյունքում զինադադարի հասնելուց հետո հայկական զինված կազմավորումները գաղտնի մուտք են գործել Ադրբեջանի տարածք և դիրքեր են գրավել Հադրութ գյուղի հյուսիս-արևմուտքում գտնվող անտառապատ տարածքում»։
Դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին։ Նշվում է, որ հայ ռազմագերիները «պատիժը կրելուց հետո պետք է արտաքսվեն Ադրբեջանից»:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան