Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով դատական նիստը՝ օգոստոսի 5-ին
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը որպես մեղադրյալ օգոստոսի 5-ին հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննությանը։
Գործով որպես տուժող է ներգրավված Երևան քաղաի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ով առավել հայտնի դարձավ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործից հետո։
Մեղադրական եզրակացությամբ. «Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. ապրիլի 8-ին իր [email protected] աշխատանքային հասցեին Պետրոս Պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջը պատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնայի հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կայքի գաղտնիությունը, նշված անձական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը»:
Panorama.am-ի հետ զրույցում Նարեկ Մանթաշյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
Դատալեքսից Panorama.am-ը տեղեկացով, որ գործը վարույթ է ընդունվել օրեր առաջ՝ հուլիսի 13-ին։ Գործով դատավոր է նշանակված Արման Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ամեն բան սկսվեց անցած տարվա մարտից, երբ անաշխատունակության թերթիկ ներկայացրած դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության հետևանքով սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով, որը հետագայում կարճվեց ՍԴ որոշման համաձայն, նիստերը չէին կայանում։ Դանիբեկյանի արձակուրդների պատճառով մարտի 10-ից մայիսի 8-ը նիստեր չկայացան։
Ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։
Հրապարակումներից 5 օր անց՝ ապրիլի 14-ին, ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ հրավիրել է գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար:
Մասնավորապես՝ ԲԴԽ-ն գտել է, թե հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/։ Ապրիլի 16-ին դատախազությունից հայտնեցին, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի
- Էրիկ Ալեքսանյանը նույն համոզման է՝ Դանիբեկյանի գործողությունը հանցագործության հատկանիշներ է պարունակում
- Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին արձակուրդ է վերցրել
- Աննա Դանիբեկյանը մեկնում է արձակուրդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան