
Բոդրում քաղաքում հյուրանոցը տարհանվել է անտառային հրդեհի պատճառով
Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել է Բոդրումի շրջանում գտնվող հյուրանոցներից մեկը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով անտառային և գյուղատնտեսության հարցերով նախարար Բեքիր Փաքդեմիրլիին:
«Բոդրումի շրջանում գտնվող Գուվերջինլիկում մեկ հյուրանոց է տարհանվել»,-լրագրողներին ասել է Պակդեմիրլին:
Ավելի վաղ Անթալիայի նահանգապետի վարչակազմը հայտարարել է Մանավգաթ շրջանում ուժեղ անտառային հրդեհի մասին: Հրդեհի մարմանը մասնակցել են երկու ինքնաթիռ, 19 ուղղաթիռ և 192 հրշեջ մեքենա: Ուժեղ քամիների և տաք եղանակի պատճառով բոցը արագորեն տարածվել է մեծ տարածքի վրա: Մանավգաթում հրդեհը մեկուսացվել է հինգշաբթի: Երեք մարդ զոհվել է, 122 -ը ՝ վիրավորվել:
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում, վիրավոր ռուսների մասին տեղեկություններ չկան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին