Իրանն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի միջև զսպվածության պահպանման անհրաժեշտությունը
Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմանային բախումների շարունակման կապակցությամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է երկու կողմերի միջև զսպվածությունը պահպանելու և երկու երկրների միջև սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Սաիդ Խաթիբզադեն, ցավ հայտնելով երկու երկրներից զոհերի և վիրավորումների մասին, շեշտել է, որ երկու երկրները պետք է խուսափեն լարվածությունից ու հակամարտություններից և բոլոր կողմերը պետք և հարգեն միջազգայնորեն ճանաչված սահմանները և հնարավորինս շուտ փորձեն կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Նա նաև հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում Իրանի Իսլամական Հանրապետության աջակցելու պատրաստակամության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան