ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Մենք անընդունելի ենք համարում ուժի գործադրումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
«2021-ի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցան ռազմական բախումներ, որի արդյունքում զոհվեցին հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ, վիրավորվեցին չորսը: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում:
Լուրջ անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար ազդել եռակողմ ձևաչափով համաձայնագրերի կատարման վրա, որն ամրագրված է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ:
Մենք անընդունելի ենք համարում ուժի գործադրումը: Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործել միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներ:
Ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը`ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,-ասվում է Զասի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի միջև զսպվածության պահպանման անհրաժեշտությունը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Անհապաղ վերադառնալ բանակցությունների
- Պեսկովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ռուսաստանի սահմանային կետեր տեղադրելու գաղափարի մասին
- Փաշինյանն առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
- ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին․ Ֆարհան Հակ
- ԱՄՆ-ը Պետդեպը դատապարտում է սահմանին լարվածությունն ու հորդորում՝ վերադառնալ առարկայական քննարկումների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
- ՊՆ. Վիրավորների թիվը 4-ն է
- Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր. ՊՆ