Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք
Վաղ առավոտյան Գորիս համայնքի բնակիչները նկատել են, որ իրենց անասունները չկան։ 31 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներն անցել էին Սև լճի հարակից տարածք: Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Գորիս խոշորացված համայնքի Հարթաշեն գյուղի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը։ Վերջինս նշել է, որ տարածքը, որտեղ անցել են անասունները՝ չեզոք գոտի է, հարևանությամբ տեղակայված են ադրբեջանական զորքերը։
«Օրվա ընթացքում, բանակի կորպուսի հրամանատարության և զինվորների ջանքերով՝ 31 խոշոր եղջերավոր անասուններն անվնաս վիճակում հայտնաբերվել ու վերադարձվել են իրենց տերերին»,- ասել է նա։
31-ից բացի առավոտյան էլ Հարթաշենի բնակիչներին պատկանող ևս 10 խոշոր եղջերավոր անասուն է կորել, սակայն քիչ առաջ գտնվել են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան