ՊՆ. Անցած գիշեր ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել
Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այն գործում էր ժամը 10։00-ից։
Երեկ տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, չորս զինծառայող վիրավոր է։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Զինծառայողները զոհվել են հենակետերից մեկի գրավելու հետևանքով
- ՊՆ. Վիրավորների թիվը 4-ն է
- Այսօր զոհված Դավիթ Քոչարյանն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է
- ՊՆ. ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն