
Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի հադրութցիների համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։
Ըստ ԱՀ նախագահի, թաղամասը ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարանաններով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022թ.-ի վերջին։
Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տարհանված բնակիչներին։
«Բնակարանաշինությունն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետներում ունենա իր բնակարանը»,-նշել է Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հադրութցիներ Բորիսն ու Ժասմինը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ
- «Դիզակի գույները» սիմպոզիումը Հադրութի փոխարեն անցկացվել է Ստեփանակերտում
- Հադրութցիների հետ քննարկել ենք նրանց իրավունքներին վերաբերող հարցեր․ Արման Թաթոյան
- Հադրութում ադրբեջանցիները «Երկաթե բռուցք» են տեղադրել
- Ինչպես են ադրբեջանցիները ներկայացնում Հադրութի անկումը «Ռիա Նովոստի»-ին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան