Զինծառայողների աճյունների 50 փորձանմուշ կտեղափոխվի Հոլանդիա
Արցախի պատերազմում զոհված զինծառայողների աճյուների 50 փորձանմուշները կտեղափոխվեն Հոլանդիա՝ նույնականացման նպատակով։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, հոլանադացի գործընկերների հետ համաձայնությունն արդեն ձեռքբերված է, փորձանմուշները տեղափոխման ընթացքում են։
«Չեմ կարծում, որ պատասխանները շատ արագ կլինեն, քանի որ բարդ փորձաքննություններ են սպասվում։ Հենց ունենանք արդյունքները, անպայման կհանրայնացնենք»,-ասաց Ավանեսյանը։
Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն:
Պատերազմի ավարտից 8 ամիս անց էլ շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
- 28.07.2021. Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն
- Եղել է պահ, որ մենք գենետիկական նույնականացմամբ հավաքել ենք զոհված զինծառայողի մարմին. Մարինա Բաղդասարյան
- «Եթե մեր երեխաներին էլ չգտնենք, գոնե մեկ ուրիշի երեխուն կգտնենք, կբերենք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան