«Կասպերսկի»-ն COVID-19 թեմայով ավելի քան 5 000 խարդախ կայքեր է գրանցել համավարակի սկսվելուց ի վեր
«Կասպերսկի» ընկերությունը 2020-ի մարտից մինչև 2021 թվականի հուլիսը COVID-19-ի թեմայով ավելի քան հինգ հազար խարդախ կայք է գրանցել և կանխել օգտատերերի՝ այդ կայքեր անցնելու ավելի քան մեկ միլիոն փորձ:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, չարագործների ամենատարածված սխեմաների թվում են պատվաստումների դեպքում վճարումների և COVID-19-ի զեղչով թեստերի կեղծ առաջարկները: Վերջերս տարածում են գտել կեղծ QR-կոդերի, ռեստորանների և զանգվածային միջոցառումների այցելության սերտիֆիկատների վաճառքի մասին ֆիշինգային հայտարարությունները։
2021-ի առաջին կիսամյակում կորոնավիրուսի հետ կապված խարդախ ակտիվության գագաթնակետը եղել է մարտին։ Սակայն, չնայած այն բանին, որ դրանից հետո փորձագետները որոշ ժամանակ փոքր անկում են դիտարկել, հունիսին չարագործները կրկին ակտիվացել են. այս ամսվա ընթացքում ընկերությունը հայտնաբերել և արգելափակել է 14%-ով ավելի շատ ֆիշինգային ռեսուրսներ, քան մեկ ամիս առաջ։
«Համավարակի թեմայի հետ կապված խարդախության դեպքերի մեծ մասում չարագործների նպատակն է ստանալ օգտատերերի տվյալները։ Դրա համար հաճախ օգտագործվում է ֆիշինգը. օգտատերն անցնում է հայտարարության կամ նամակի հղմամբ և հայտնվում այն էջում, որտեղ նրան խնդրում են մուտքագրել անձնական տեղեկատվությունը և բանկային քարտի տվյալները։
Ստանալով նման տեղեկություններ, չարագործները կարող են դրանց օգնությամբ, օրինակ, գումար գողանալ հաշիվներից։ Հետևաբար, եթե դուք տեսնում եք COVID-19 թեմայով հաղորդագրություն, մենք խորհուրդ ենք տալիս միշտ մանրազնին ստուգել տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրներում և չթողնել ձեր անձնական տվյալները կասկածելի կայքերում»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության զտման մեթոդների զարգացման բաժնի ղեկավար Ալեքսեյ Մարչենկոն։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի»-ն Երևանում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար
- «Կասպերսկի»-ն Հայաստանում նշում է Սիսադմինի օրը
- «Կասպերսկի». Չարագործները շահագործում են PrintNightmare վտանգավոր խոցելիությունը Windows-ի տպելու հերթի դիսպետչերում
- «Կասպերսկի». Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե եռակի թուլացել են
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ բանկերների գրոհների ենթարկվածների բաժինն էապես կրճատվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին