29.07.2021. Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք:
«Ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1119 է:
Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն` առողջացած, 4604-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 328 107 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.07.2021. Կորոնավիրուսի 280 նոր դեպք է գրանցվել
- 27.07.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ
- 26.07.2021. Կորոնավիրուսի 112 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ