«Հրապարակ». Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան. Պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան. «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել, որովհետև ՌԴ-ին ձեռ է տալիս Սյունիքի միջանցքը։ Ուզում է դրանով կտրել Հայաստանը Եվրոպայից, որովհետև Ռուսաստանն ու Թուրքիան դեմ են, որ Հայաստանը միջազգային տարանցիկ ճանապարհ դառնա՝ Իրանով, Հնդկաստանով, Չինաստանով գնացող ճանապարհը»։
Ապա պատմական էքսկուրսով փորձել է ապացուցել, որ կայսրական այս պետությունը երբեք էլ Հայաստանի բարեկամը չի եղել։ Նշենք, որ երեկ կեսօրին մոտ լուր տարածվեց, որ Ադրբեջանը համաձայնել է ՌԴ-ի առաջարկած հրադադարի պայմաններին, հայկական կողմը համառորեն չգաղտնազերծեց, թե ինչ պայմանների մասին է խոսքը։ Դատելով պատգամավորի հայտարարությունից՝ խոսքը, ըստ ամենայնի, Սյունիքով միջանցքի կամ, ինչպես իշխանությունն է սիրում ասել՝ ճանապարհի մասին է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան