Բելգիացի տարեց զբոսաշրջիկը ծեծել է Իտալիայի օդանավակայանի աշխատակցուհուն
Բելգիայից 77-ամյա զբոսաշրջիկը Իտալիայի Բոլոնիա քաղաքի օդանավակայանում ծեծել է ավիաընկերության աշխատակցուհուն այն բանի համար, որ նա պահանջել է իրենից վճարել ձեռքի ուղեբեռի տեղափոխման համար։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Իսկ Բրյուսելի չվերթի գրանցման ժամանակ ավիաընկերության աշխատակցուհին տարեց ուղևորին առաջարկել է վճարել ուղեբեռի գերակշռության համար, քանի որ զբոսաշրջիկի պայուսակն ըստ քաշի գերազանցել է թույլատրելի նորմերը:
Ըստ միջադեպի ականատեսների, վեճի արդյունքում կորցնելով ինքնատիրապետումը, բելգիացին բռնել է կնոջ մազերից և գցել գետնին, որից հետո բռունցքով հարվածել է նրան:
Ավիաընկերության մյուս աշխատակիցները,ովքեր պաշտպանել են իրենց գործընկերոջը,հանգստացրել են կատաղած ուղևորին,սակայն տուժածը բողոք է ներկայացրել ոստիկանություն, թեպետ՝ հարձակվողը ներողություն է խնդրել նրանից:
Ծեծված կինը առաջիկա մեկ ամիսը անցկացնելու է հիվանդանոցում։